1000х90.jpg (78 KB)

«Բավարիա»-ն գոլառատ խաղում հաղթեց «Այնտրախտ»-ին

Armenpress 22:22, 23 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրի շրջանակում Մյունխենի «Բավարիա»-ն հյուրընկալեց «Այնտրախտ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գերմանիայի բազմակի չեմպիոնը գոլառատ խաղում հաղթեց Ֆրանկֆուրտը ներկայացնող թիմին: «Բավարիա»-ն 5 գնդակ ուղարկեց «Այնտրախտ»-ի դարպասը` սեփականն ընդունելով 2-ը: «Բավարիա»-ի կազմում աչքի ընկան Գորեցկան, Մյուլլերը, Լևանդովսկին, Դեյվիսը և մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ է դարձել Հինտերեգերը: Վերջինս «Այնտրախտ»-ի կազմում դարձավ նաև դուբլի հեղինակ:

Այս հաղթանակից հետո «Բավարիա»-ն շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը և ունի 61 միավոր:  

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am