«Բորուսիա»-ն արտագնա խաղում հաղթեց «Վոլֆսբուրգ»-ին

Armenpress 19:29, 23 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրի շրջանակում Դորտմունդի «Բորուսիա»-ն հյուրընկալվեց «Վոլֆսբուրգ»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դորտմունդյան ակումբին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: «Բորուսիա»-ի կազմում աչքի ընկան Ռաֆայել Գերեյրոն և Աշրաֆ Հակիմին:

Այս հաղթանակից հետո «Բորուսիա»-ն 57 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում: Մեկ միավորով առաջ է «Բավարիա»-ն, որը քիչ ավելի ուշ ուժերը կչափի Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ի հետ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am