«Հոֆենհայմ»-ն առանց Ադամյանի չհաղթեց հետնապահ «Պադերբորն»-ին

Armenpress 19:23, 23 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գերմանիայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրի շրջանակում «Հոֆենհայմ»-ը հյուրընկալվեց «Պադերբորն»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Հոֆենհայմ»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց հանդիպման հենց մեկնարկին առաջ անցնել հաշվի մեջ: 4-րդ րոպեին աչքի ընկավ Ռոբերտ Սկովը: Սակայն 5 րոպե անց «Պադերբորն»-ին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը: Երկրորդ կեսում դարպասի գրավում այդպես էլ չարձանագրվեց, և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը բացակայում էր «Հոֆենհայմ»-ի հայտացուցակից, քանի որ դեռևս վերականգնվում է վնասվածքից:

Այս տուրից հետո «Հոֆենհայմ»-ը Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում 9-րդն է և ունի 35 միավոր:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am