Մարիո Գյոտցեն ամռանը կհեռանա «Բորուսիա»-ից

Armenpress 18:35, 23 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գերմանիայի ֆուտբոլի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Մարիո Գյոտցեն ամռանը կհեռանա ակումբից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Sky Germany-ին: Դորտմունդյան ակումբը և ֆուտբոլիստը համատեղ քննարկման արդյունքում են հասել նման որոշման:

Ավելի վաղ լուրեր կային, որ իտալական «Ռոմա»-ն բանակցում է գերմանացի հարձակվող Մարիո Գյոտցեի հետ: 2020 թ. ամռանն ավարտվում է Գյոտցեի պայմանագիրը «Բորուսիա»-ի հետ, և ֆուտբոլիստը կստանա ազատ գործակալի կարգավիճակ: Գերմանացի հարձակվողին իրենց կազմում են ուզում տեսնել նաև «Միլան»-ը և «Նապոլի»-ն: 

Այս մրցաշրջանում Գյոտցեն «Բորուսիա»-ի կազմում մասնակցել է 19 խաղի, դարձել 3 գոլի հեղինակ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am