1000х90.jpg (78 KB)

«Լոռի»-ն հաղթեց «Շիրակ»-ին Գյումրիում. վերսկսվեց Հայաստանի առաջնությունը

Armenpress 18:26, 23 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ երկու ամսվա դադարից հետո վերսկսվեց Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խումբը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  18-րդ տուրի շրջանակում Գյումրու «Շիրակ»-ը քաղաքային մարզադաշտում հյուրընկալեց «Լոռի»-ին: Վանաձորյան ակումբին հաջողվեց խաղի հաշիվը բացել 39-րդ րոպեին: Աչքի ընկավ Մազյերոն: Երկրորդ կեսում «Լոռի»-ի կազմում աչքի ընկավ Արման Մկրտչյանը, իսկ «Շիրակ»-ին հաջողվեց միայն հեղինակության գնդակ խփել: Գոլն իր ակտիվում գրանցեց Մորի Կոնեն: «Շիրակ»-«Լոռի»` 1:2:

Հաջորդիվ կկայանա նաև «Փյունիկ»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը: Մայիսի 24-ին «Ալաշկերտ»-ը կմրցի «Նոա»-ի, իսկ մայիսի 25-ին կկայանա «Արարատ»-«Ուրարտու» հանդիպումը:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am