Կապառոսը հետևում է «Շիրակ»-«Լոռի» խաղին

Armenpress 17:10, 23 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Իսպանիայից հետևում է բարձրագույն խմբի խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային գրել է ֆեյսբուքի էջում: Կապառոսը հեռուստացույցով հետևում է «Շիրակ»-«Լոռի» խաղին: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Կապառոսը Սևիլիայում է և դեռևս չի վերադարձել Հայաստան:

Երկարատև դադարից հետո վերսկսվել է Հայաստանի առաջնության բարձրագույն խումբը:

Խոակին Կապառոսը ծնվել է 1955 թվականի հոկտեմբերի 15-ին՝ իսպանական Ուտրետա քաղաքում։Հայտնի է Բիլբաոյի «Ատլետիկ»-ում, «Դեպորտիվո»-ում և, հատկապես, «Սևիլիա»-ում կատարած մարզչական աշխատանքով: «Սևիլիա» ֆուտբոլային ակումբի ղեկին ամենաշատ հանդիպումներ անցկացրած մարզիչն է: 2019 թվականին Կապառոսը պարգևատրվել է Սևիլիա նահանգի Ոսկե մեդալով։ 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am