1000х90.jpg (78 KB)

Գյուղատնտեսության մեջ հեղափոխություն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ

Armenpress 13:00, 23 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գյուղացիները սկսել են բարձրացնել գյուղատնտեսության վերաբերյալ գիտելիքի և իմացության խնդրի հարցը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը կարևորեց այն հանգամանքը, որ գյուղացիները սկսել են նման հարցրեր բարձրացնել։

«Գյուղատնտեսության մեջ հեղափոխություն է տեղի ունենում։ Սա առաջին անգամ է, որ հանդիպումների ժամանակ գյուղացին ինքը գիտելիքի և իմացության հարց է բարձրացնում։ Նախկինում այդպիսի խոսակցություն չեմ լսել։ Նախկինում, որ գյուղացուն ասում էինք՝ «գիտես կարող է այդքան էլ ճիշտ չեք մոտենում հարցին», ասում էին՝ «այ քեզ բան, այդքան տարի ծիրան ենք աճեցնում, դուք եկել եք մեզ ասում եք ճիշտ չեք»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը գիտելիքի հարց բարձրացնելը ամենակարևորն է համարում, որովհետև հիմա, ըստ նրա, մարդիկ սկսել են արձանագրել, որ գիտելիքի խնդիր կա։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am