ՀՀ վարչապետը ծանոթացավ Ազատավան համայնքի ծաղիկների աճեցման ջերմոցի աշխատանքի ընթացքին

Armenpress 11:23, 23 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 23-ին այցելեց Ազատավան համայնքի ջերմոցային տնտեսություններից մեկը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետը ծանոթացավ ծաղիկների աճեցման ջերմոցի աշխատանքի ընթացքին։

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց գյուղատնտեսից, թե ինչպես են ընթանում աշխատանքները, նա պատասխանեց, որ այնքան էլ հաջող չեն, սակայն չի դժգոհում։ Նա ասաց, որ երբեք վարկի վճարման ուշացումներ չի ունեցել, սակայն այս տարի իրեն վարկ չեն տրամադրել։

Վարչապետին զարմացրեց այդ պնդումը և նա իր օգնական Նաիրի Սարգսյանին հրահանգեց գյուղատնտեսից վերցնել տվյալները ՝ իմանալու պատճառը, թե ինչու բանկերը չեն տրամադրել վարկ։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am