Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսին

Armenpress 10:46, 23 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնությունը պաշտոնապես կվերսկսվի հունիսի 3-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված առաջնության առաջիկա տուրը կշարունակվի հունիսի 3-7-ը: Մինչ առաջնության ընդհատումը մրցաշարային աղյուսակի առաջատարը «Պորտու»-ն էր 60 միավորով: Երկրորդ տեղում «Բենֆիկա»-ն է և եռյակը եզրափակում է «Բրագա»-ն:

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտ ամսից դադարեցվել են եվրոպական մի շարք առաջատար երկրների առաջնությունները, բացառությամբ Բելառուսի առաջնության: Մինչ այս վաղաժամ ավարտվել են Մեքսիկայի Արգենտինայի, Շոտլանդիայի Բելգիայի և Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունները:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am