ԱՄՆ-ում պետական դրոշները երեք օրով իջեցվել են՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացածների

Armenpress 22:06, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով երկրում երեք օրով իջեցվել են պետական դրոշները՝ ի հիշատակ կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը։

«Դաշնային բոլոր շենքերի և ազգային հուշարձանների պետական դրոշներն իջեցվելու են՝ ի հիշատակ այն ամերիկացիների, ում մենք կորցրել ենք կորոնավիրուսի պատճառով»,- գրել է ԱՄՆ նախագահը թվիթերի իր էջում։

ԱՄՆ-ում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 մլն 630 հազար 519 դեպք, որից ապաքինվել է 385 հազար 062 քաղաքացի։ Մահացել է 96 հազար 943 հոգի։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am