Այսօր՝ մայիսի 23-ին

Armenpress 10:00, 23 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1918 թ. այս օրը Դրաստամատ Կանայանը նշանակվում է Ապարանի հերոսամարտի հրամանատար:

*           1932 թ. ծնվել է Գևորգ Աճեմյանը՝ գրող, հրապարակախոս, «ASALA»-ի հիմնադիրը:

*           1960 թ. այս օրը մահացել է  Սողոմոն Թեհլիրյանը՝ հայ ազգային–ազատագրական շարժման գործիչ, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրող։ Գնդակահարել է երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։ ՀՅԴ անդամ։

*           2010 թ. այս օրը տեղի ունեցան ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները:

*           1618 թ. այս օրը սկսվեց Երեսնամյա պատերազմը:

*           1703 թ. այս օրը Պետրոս I-ը հիմնադրեց Սանկտ Պետերբուրգը:

*           1879 թ. այս օրը ռուս գրող Իվան Տուրգենևը ստացավ Օքսֆորդի համալսարանի քաղաքացիական իրավունքի դոկտորի կոչում:

*           1938 թ. այս օրը ծնվել է Վահրիճ Բախչանյանը՝ նկարիչ, գրականագետ:

*           1947 թ. այս օրը ծնվել է Արամ Սաթյանը՝ կոմպոզիտոր:

 

Մ. Ա.



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am