1000х90.jpg (78 KB)

Թուրքիայում մեկ օրում գրանցվել է COVID-19-ի 952 նոր դեպք

Armenpress 21:36, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայում կորոնավիրուսով վարակված անձանց թիվը 24 ժամում ավելացել է 952-ով, մահացել է 27 մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան։ Մարտի 25-ից ի վեր Թուրքիայում արձանագրված դեպքերի այս քանակն ամենափոքր թիվն է եղել։

«Այսօր հաստատվել է 952 նոր դեպք, ընդհանուր առմամբ վարակվել է 154 500 քաղաքացի։ Մենք այսօր կորցրել ենք 27 պացիենտ, ընդհանուր առմամբ մահացել է 4276 հոգի։ Մեկ օրում ապաքինվել է 1121 պացիենտ, ընդհանուր առմամբ բուժվել է 116 111 հոգի»,- այս մասին Կոջան գրել է «Թվիթեր»-ի իր էջում։

Աշխարհում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 5 մլն 255 հազար 285-ի, որից ապաքինվել է 2 մլն 122 հազար 399 պացիենտ։ Մահացել է 336 հազար 817 հոգի։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am