Ոստիկանությունը փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման վերաբերյալ ահազանգ ստացել է

Armenpress 21:21, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել մայիսի 21-ին փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Ահարոնյանը։

«Մենք պարոն Աթանեսյանից ահազանգ ենք ստացել։ Այժմ քննություն է կատարվում»,- նշեց Ահարոնյանը։

Լիլիթ Դեմուրյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am