Ստիպված ենք պահպանել որոշ սահմանափակումներ. Գախարիա

Armenpress 15:36, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում արտակարգ դրության ռեժիմը չեղարկելուց հետո երկրում ուժի մեջ կմնան որոշ սահմանափակումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին մայիսի 22-ին հայտնել է Վրաստանի վարչապետ Գերոգի Գախարիան Միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստի ժամանակ:

«Մենք բոլորս պետք է հասկանանք, որ ստիպված ենք պահպանել որոշ սահմանափակումներ»,-ասել է Գախարիան:  Նա նշել է, որ արգելքը կշարունակի մնալ, բացի տաքիսներից, բոլոր տեսակի հասարակական տրանսպորտի վրա՝ ներառյալ ավիափոխադրումները: Առայժմ թույլ չեն տա վերսկսկել աշխատանքը առևտրի կենտրոններին, մարզասրահներին և ռեստորաններին:

Վրաստանում մայիսի 22-ին դադարեցվում է արտակարգ դրության ռեժիմը, որը մտցվել էր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակում: Այս ընթացքում կարանտինի ռեժիմը խախտելու տուգանքը կազմել է 3 հազար լարի (շուրջ 930 ԱՄՆ դոլար):



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am