Իրանում վարակվածների թիվը հասել է 131 հազար 652-ի

Armenpress 15:05, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մայիսի 22-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 311-ով՝ ընդհանուրը դառնալով 131 հազար 652: Մահացածների թիվն ավելացել է 51-ով: Ընդհանուր առմամբ, վարակի հետևանքով մահացել է 7 հազար 300 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում Հայաստանի դեսպանատունը:

Ծանր վիճակում է գտնվում 2 հազար 659 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1712-ով: Ընդհանուր առմամբ ապաքինվել է 102 հազար 276 մարդ: Մինչ այժմ թեստավորվել է 763 հազար 913 անձ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am