Պակիստանում ուղևորատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել

Armenpress 14:38, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պակիստանի ավիաուղիներ» ընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել այդ երկրի Կարաչի քաղաքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Geo հեռուստաընկերությանը:

Ինքնաթիռը թռիչք էր կատարում Լահորայից դեպի Կարաչի, այն վթարի է ենթարկվել օդանավակայանի մոտ: Կադրերից երևում է, որ ինքնաթիռի ընկնելու վայրում սև ծուխ է բարձրանում:

Նշվում է, որ վթարի ենարկվածը Airbus A320 ինքնաթիռ է, որի մեջ եղել է 90 ուղևոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am