Վրաստանն ու Լիտվան վերականգնում են ավիահաղորդակցությունը

Armenpress 14:37, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Wizz Air» ավիաընկերությունը կվերականգնի ավիահաղորդակցությունը Վիլնյուսի և Քութաիսի միջև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ այդ մասին պայմանավորվածություն են ձեռք բերել Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նատիա Տուրնավան և Լիտվայից նրա գործընկեր Ժիգիմանտաս Վաիչյունասը:

Հաղորդվում է, որ Տուրնավան գործընկերոջ հետ զրույցի ընթացքում հայտնել է Թբրիլիսիի՝ սահմանը հուլիսի 1-ից միջազգային զբոսաշրջիկների համար բացելու մտադրությունների մասին: Նա հավաստիացրել է, որ Վրաստանում կլինեն բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կապված համաճարակային անվտանգության հետ:

Դրանից բացի, հաղորդվում է, որ կողմերը քննարկել են զբոսաշրջիկների համար անվտանգ միջանցք ստեղծելու հարցը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am