Արցախի նախագահն ու ՀՀ վարչապետն արտաքին քաղաքական հարցերի շուրջ խորհրդակցություն են անցկացրել

Armenpress 12:28, 22 Մայիս, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ին արտաքին քաղաքական հարցերի շուրջ համատեղ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել:  «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Մասիս Մայիլյանը եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների փոխգործակցության արդյունավետության բարձրացման եւ արտաքին օրակարգի հարցերում ավելի ներառական աշխատանք ծավալելու վերաբերյալ մի շարք հարցեր:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է Արցախի միջազգային սուբյեկտայնության բարձրացման գործում Հայաստանի Հանրապետության կարեւորագույն դերակատարումը՝ շեշտադրելով, որ այդ ուղղությամբ համատեղ ջանքերը պետք է անընդհատ ավելացվեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am