«Յուվենտուս»-ը սկսել է բանակցությունները Պոգբայի հետ  

Armenpress 12:24, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրինի «Յուվենտուս»-ը սկսել է բանակցությունները ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Պոլ Պոգբայի տեղափոխության շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Le Sport-ը: Թուրինյան ակումբը սկսել է բանակցությունները Պոգբայի գործակալ Միլո Ռայոլայի հետ: Իտալական ակումբը Պոգբայի միջոցով փոխարինող է փնտրում Միրալեմ Պյանիչի ու Ադրիան Ռաբիոյի համար, ովքեր կարող են հեռանալ ակումբի ամառային տրանսֆերի ընթացքում:

Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Ռեալ»-ը և ՊՍԺ-ն:

Պոլ Պոգբայի պայմանագիրն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Մինչ այդ ֆրանսիացին 2012-16 թվականներին հանդես էր գալիս Թուրինի «Յուվենտուս»-ի կազմում:

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am