Թայլանդում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք չի գրանցվել

Armenpress 11:41, 22 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թայլանդում վերջին մեկ օրում ինչպես կորոնավիրուսով վարակվածության, այնպես էլ վարակի հետևանքով մահացության նոր դեպք չի գրանցվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Թայլանդի Կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոնը: Չնայած դրական ցուցանիշին՝ նշվում է, որ վարակը դեռ անհետացած չէ:

«Ցավոք, հայտնի դարձավ, որ Եգիպտոսից ու Հնդկաստանից եկած և կարանտինի մեջ գտնվող 2 քաղաքացիների մոտ արդեն նախանշաններ կան, նրանք թեստ են հանձնել, եթե հաստատվի, ապա կհաշվարկվեն վաղվա թվերում»,-ասել է Կենտրոնի մամուլի քարտուղարը:

Թայլանդում վարակվածների ընդհանուր թիվը 3 հազար 037 է, մահերինը՝ 56:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am