Եվրոպական գործակալությունները առաջարկում են ինքնաթիռներում կրճատել ուղևորների թիվը

Armenpress 15:18, 21 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարտադիր դիմակների կրում, սոցիալական հեռավորություն և ինքնաթիռների ուղևորների թվի կրճատում. սրանք են համավարակի պայմաններում Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության, Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի հիմնական առաջարկներն ավիաընկերությունների համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

Դիմակներ պետք է կրեն բոլոր ուղևորները և ինքնաթիռի անձնակազմը` բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների: Դիմակները պետք է փոխվեն 4 ժամը մեկ, հետևաբար, ուղևորները պետք է իրենց մոտ ունենան հավելյալ դիմակ: Նշվում է, որ պետք է ինքնաթիռում այնպիսի պայմաններ լինեն, որ ուղևոների միջև ապահովվի 1.5 մետր հեռավորություն: Դրա համար նշվում է, որ սկզբնական փուլում իքնաթiռներում ոչ բոլոր տեղերը զբաղեցվեն:

Քիչ թվով ուղևորներ տեղափոխելու առաջարկը միանշանակ չի ընդունվում: Մի շարք ավիաընկերություններ նշել են, որ դա կհանգեցնի ֆինանսական վնասի: Ավիաընկերությունները ստիպված կլինեն բարձրացնել տոմսերի գները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am