Թուրքիան մտադիր է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնել հուլիսի կեսին

Armenpress 13:08, 21 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի տուրիստական ոլորտն ակնկալում է, որ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի հուլիսի կեսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է երկրի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը:

«Մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը երկրում իջնում է, հետևաբար, աստիճանաբար հանում ենք սահմանափակումները: Ներքին տուրիզմը կվերաբացվի մայիսի վերջին, և մենք հույս ունենք, որ հունիսի կեսերից ավիահաղորդակցությունը վերականգնվի Ասիայի, Եվրոպայի բազմաթիվ երկրների հետ»,-ասել է նա: Նախարարը նշել է, ո Թուրքիան այն երկրների շարքում է, որոնք աշխարհում առաջիններից են սկսել նախապատրաստությունը զբոսաշրջային ոլորտում իրավիճակը կայունացնելու համար:

Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 152 հազար 587 դեպք: Մահերի թիվը կազմում է 4 հազար 222:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am