ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի թիվը 2-րդ օրն անընդմեջ 9 հազարից պակաս է

Armenpress 12:04, 21 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 8 հազար 849-ով՝ ընդհանուրը դառնալով 317 հազար 554:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ներկայացնելով կորոնավիրոսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները:

Նախորդ օրը շտաբը հայտնել էր վարակվածների 8 հազար 764 նոր դեպքերի մասին: Օրվա կտրվածքով ինչպես երեկ, այնպես էլ այսօր նոր դեպքերի աճի տեմպը կազմում է 2.9 տոկոս:

Ռուսաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 127 մարդ: Ընդհանուր առմամբ երկրում վարակի հետևանքով մահացել է 3 հազար 99 մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am