1000х90.jpg (78 KB)

Միչիգանում ջրհեղեղի պատճառով հազարավոր մարդիկ են տարհանվել

Armenpress 12:00, 21 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Միչիգան նահանգում ուժգնացող ջրհեղեղը մասամբ ջրի տակ է առել Միդլենդ քաղաքը, որը գտնվում է նահանգի կենտրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ ջրհեղեղի պատճառով բնակավայրերից հազարավոր մարդիկ են տարհանվել:

Ջհեղեղը սպառնում է «Dow Chemical» քիմիական գործարանին: Մայիսի 20-ի առավոտյան ջուրը հասել է գործարանի տարածք: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:

Տեղի օդերևութաբանները զգուշացրել են իրենից վտանգ ներկայացնող ջրհեղեղի մասին: Նշվում է, որ 1986 թվականից այս կողմ այսպիսի ուժգնությամբ ջրհեղեղ չէր եղել:

Միչիգանի նահանգապետ Գրետհեր Ուիթմերը դիմել է դաշնային կառավարությանը նահանգին օգնություն ցուցաբերելու խնդրանքով: Նա տեղեկացրել է, որ մի քանի օր տեղացած հորդառատ անձևները հանգեցրել են նահանգով հոսող երկու գետերի ջրի մակարդակի բարձրացմանը, պատվարների վնասմանը: Միդլենդում 10 հազար մարդ տարհանվել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am