ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում գրանցված կորոնավիրով վարակվածության նոր դեպքերի ռեկորդային քանակի մասին

Armenpress 10:34, 21 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ վարակի բռնկումից ի վեր վերջին մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակվածության նոր դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը:

«Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՀԿ են ստացվել 106 հազար հիվանդացության դեպքի մասին տվյալներ, ինչը օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է վարակի բռնկումից ի վեր: Այդ դեպքերի երկու երրորդը գրանցվել է 4 պետությունում»,-նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Հեբրեյեսուսը:

ԱՀԿ-ի ղեկավարը նշել է, որ համաշխարհային հասարակությանը դեռ երկար ճանապարհ է սպասում COVID-19-ի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am