Արոնյանն առցանց մրցաշարում ընթանում է 5-րդ տեղում

Armenpress 23:04, 20 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Lindores Abbey Rapid Challenge մրցաշարում ընթանում է 5-րդ տեղում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի 8 տուրից հետո Արոնյանը հավաքել է 4 միավոր և 5-րդ տեղում է: Մրցաշարային աղյուսակի առաջատարները Սերգեյ Կարյակինը և Հիկարու Նակամուրան են:Նրանք ունեն 5,5 միավոր:

Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում, որը բաղկացած է 11 պարտիայից, մրցում են արագ շախմատում: Ութ լավագույնները դուրս կգան փլեյ-օֆֆ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am