1000х90.jpg (78 KB)

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ինչպե՞ս է լուծվելու ուսումնամարզական պարապմունքների խնդիրը

Armenpress 09:30, 21 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Արսեն Ջուլֆալակյանը մտահոգված է` սահմանափակումներով պայմանավորված ինչպե՞ս է կանոնակարգվելու սպորտի ոլորտը, մասնավորապես, ինչպե՞ս է լուծվելու ուսումնամարզական պարապմունքների խնդիրը: Պատգամավորը հիշեցնում է, որ դեռեւս մայիսի սկզբին էր անդրադարձել այս խնդրին` ակնկալելով գործադիրի համապատասխան ոլորտը համակարգողի կողմից գործնական արձագանք: Իր կողմից հնչեցված առաջարկությունները, ասում է, հիմնված են առկա խնդիրների վրա:

«Բազմաթիվ զանգեր եմ ստանում այն մասին, թե սպորտի մասով որ կարգավորումը ինչին է վերաբերում: Մարզիկների, տնօրենների համար հստակ չէ, թե կարգավորումը ինչն է թույլ տալիս, ինչը` ոչ: Օրինակ, հեռավորությունը պահպանելով ըմբիշը չի կարող մարզվել: Ծանրորդը կկարողանա, ըմբիշը հաստատ մեկ ու կես մետր հեռավորությունը պահելով չի կարող: Լրացուցիչ հարցեր են առաջանում, որոնց պետք է պարզաբանումներ տալ»,- այս մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում ասաց Ա. Ջուլֆալակյանը»:

               Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am