1000х90.jpg (78 KB)

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Նրա ստեղծածը դարձավ հայրենիքի «սեփականություն», «հոգևոր արժեք»

Armenpress 21:59, 20 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ««Ինձ միշտ հրապուրել են Հովհաննիսյանի լրջությունը, հակիրճությունը, օրիգինալ մտածողությունն ու պրպտող միտքը: …Երաժշտության նկատմամբ տածած մեծ սերը, նվիրվածությունը իրեն հարազատ արվեստին, ժամանակակից երաժշտական արվեստի խնդիրների ճշմարիտ ըմբռնումը (նա մեծ դպրոց է անցել) Հովհաննիսյանին հնարավորություն տվին նկատելի դիրք գրավել հայ երաժշտության մեջ ու ճանաչվել Հայաստանի տաղանդավոր կոմպոզիտորներից մեկը»: Այսպես է աշխարհահռչակ Արամ Խաչատրյանը 1959 թ. բնութագրել 29-ամյա Էդգար Հովհաննիսյանին:

Հայ երաժշտարվեստն այս տարի տոնում է կոմպոզիտորի ծննդյան 90-ամյակը: Կոմպոզիտորի ծավալուն ու մեծարժեք ժառանգությունից «ՀՀ»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ, արվեստագիտության դոկտոր, երաժշտագետ Աննա Ասատրյանն առանձնացրեց համաժողովրդական սիրո արժանացած ու լայնորեն տարածված «Էրեբունի-Երեւան» խմբերգը: Երաժշտագետի խոսքով` այն հայ ականավոր բանաստեղծ, բանասիրական գիտությունների դոկտոր Պարույր Սեւակի խոսքերով գրվել է 1968-ին, Երեւանի հիմնադրման 2750-ամյակի առիթով: «Ինձ առանձին հպարտություն է պատճառում այն, որ Սեւակը, սկզբունքորեն հրաժարվելով պատրաստի երաժշտության համար խոսքեր գրելուց, այնուամենայնիվ, չկարողացավ մերժել ինձ եւ գրեց երկու երգ՝ «Սարդարապատ» եւ «Երեւան-Էրեբունի»»,- հետագայում խոստովանում է երգի երաժշտության 38-ամյա հեղինակ Էդգար Հովհաննիսյանը»:

                     Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am