Արոնյանը զիջեց Նակամուրային

Armenpress 20:00, 20 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Lindores Abbey Rapid Challenge-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի 5-րդ տուրում Արոնյանը մրցեց ԱՄՆ-ից Հիկարու Նակամուրայի հետ և զիջեց պարտիայի 61-րդ քայլում: Հաջորդիվ կկայանա ևս մի քանի պարտիա:

Lindores Abbey Rapid Challenge շախմատային առցանց մրցաշարը կազմակերպել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մասնակիցները մեկնարկում, որը բաղկացած է 11 պարտիայից, մրցում են արագ շախմատում: Ութ լավագույնները դուրս կգան փլեյ-օֆֆ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am