ՄԻԵԴ որոշմամբ ՀՀ կառավարությունը «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով կվճարի 5850 եվրո

Armenpress 20:00, 20 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով կառավարությունը վարչապետի աշխատակազմին կհատկացնի 5850 եվրոյին համարժեք դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 21-ի նիստի օրակարգում:

Ըստ հիմնավորման, «Գասպարին ընդդեմ Հայաստանի» գործով (գանգատ թիվ 6822/10) ՄԻԵԴ-ի 2020 թվականի  մարտի 26-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է դիմումատուին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 5,850  եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:

Նշված գործով ՄԻԵԴ վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2020 թվականի մարտի 26-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2020 թվականի հունիսի 26-ն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am