Հարավային Կորեան կհատկացնի 2.8 մլրդ դոլար ավելի քան 550 հազար աշխատատեղ ստեղծելու համար

Armenpress 15:52, 20 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեայի կառավարությունը մտադիր է 3.5 տրիլիոն վոն (2.8 մլրդ դոլար) ներդրում կատարել մի նախագծում, որի շրջանակում երկրում կստեղծվի ավելի քան 550 հազար աշխատատեղ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:

Հայտնի է, որ այս հայտարարությունը ֆինանսների նախարարը կատարել է Աղետների կառավարման, արտակարգ իրավիճակների կենտրոնական շտաբի նիստի ժամանակ: Նշվում է, որ միջոցները կհատկացվեն երրորդ լրացուցիչ բյուջեից:

Մայիսի 13-ին հայտնի դարձան մանրամասներ Հարավային Կորեայի պետական հատվածում աշխատատեղերի ստեղծման նախագծի մասին: Նախագծի շրջանակում կստեղծվի 100 հազար հեռավար աշխատատեղ պետական հատվածում, 100 հազար աշխատատեղ երիտասարդների համար, 300 հազար աշխատատեղ բնակչության խոցելի խմբի համար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am