Գողացել են «Արարատ-73»-ին նվիրված արձանները    

Armenpress 13:49, 20 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ,  20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գողացել են «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ տեղադրված՝ «Արարատ-73»-ին պատկերող արձանախմբից մի քանի ֆուտբոլիստների արձաններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արձանախումբը տեղադրվել է 2016 թվականին: «Արարատ­73»-ի հաղթանակներին նվիրված արձանախմբի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, իսկ քանդակագործների խումբը ղեկավարել է Արմեն Սամվելյանը: Այն ստեղծվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով: 

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am