Վանաձորի թատրոնը Երեխաների պաշտպանության միջազգային oրվա առթիվ ասմունքի մրցույթ է անցկացնում

Armenpress 11:41, 20 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը Երեխաների պաշտպանության միջազգային օրվան՝ հունիսի 1-ին ընդառաջ նախաձեռնել է ասմունքի մրցույթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթին կարող են մասնակցել 4-8 տարեկան երեխաները։

Մասնակիցները տեսատարբերակով պետք է ներկայացնեն հայ գրողների ստեղծագործություններից հատվածներ: Տեսանյութը չպետք է գերազանցի մեկ րոպեն:

Այն անհրաժեշտ է ուղարկել թատրոնի էլեկտրոնային փոստի հասցեին` abelyanart@mail.ru՝ կից նշելով մասնակցի անունը, ազգանունը և տարիքը։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 30-նն է, իսկ արդյունքների ամփոփումը տեղի կունենա հունիսի 1-ին ժամը 13:00-ին։ Մրցույթում հաղթած երեք լավագույնները կստանան անակնկալ նվերներ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am