Բակո Սահակյանը ստորագրել է Արշավիր Ղարամյանին Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնից ազատելու հրամանագիր

Armenpress 12:36, 18 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Արշավիր Ղարամյանը մայիսի 13-ին տեղեկացրել էր, որ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am