Իրանում վարակվածների թիվը հասել է 114 հազար 533-ի

Armenpress 14:47, 14 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի մայիսի 14-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 1 808-ով՝ ընդհանուրը դառնալով 114 հազար 533: Մահացածների թիվն ավելացել է 71-ով: Երկրում վարակի հետևանքով մահացել է 6 հազար 854 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ 2 հազար 758 անձ ծանր վիճակում է:

Ապաքինվածների թիվն ավելացել է 1 111-ով՝ դառնալով 90 հազար 539: Մինչ այժմ թեստավորվել է 643 հազար 772 անձ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am