Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1 958-ով

Armenpress 15:53, 13 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1 958-ով՝ դառնալով 112 հազար 725:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ մահացածների թիվն ավելացել է 50-ով: Վարակի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 6 783, ապաքինվել 89 428 մարդ:

Իրանում վերջին շրջանում նկատվում էր նոր դեպքերի թվի անկում, սակայն այժմ նորից աճ է գրանցվում: Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հաջողվել է որոշ շրջաններում իրավիճակի վերահսկելիություն ապահովել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am