Գիտնականները կես րոպեում կորոնավիրուսը հայտնաբերող նանոթեստ են ստեղծել

Armenpress 20:02, 12 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանցի գիտնականներին հաջողվել է նանոտեխնոլոգիաների միջոցով ստեղծել թեստ, որն ի զորում է կես րոպեում հայտնաբերել կորոնավիրուսի վարակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Mehr գործակալությանը:

Գործակալության տվյալներով՝ թեստը երեսուն վայրկյանում կարող է հայտնաբերել վարակն 95% ճշգրտությամբ:

Կորոնավիրուսի նոր թեստը դեռևս լիցենզավորում չի անցել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am