Իրանում վարակակիրների թիվն ավելացել է 1 683-ով

Armenpress 15:24, 11 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մայիսի 11-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 1683-ով՝ ընդհանուրը դառնալով 109 հազար 286:  Մահացածների թիվն ավելացել է 45-ով: Վարակի հետևանքով այս երկրում, ընդհանուր առմամբ, մահացել է 6 հազար 685 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ 2 հազար 703 անձ ծանր վիճակում է:

Ապաքինվածների թիվն ավելացել է 1 279-ով՝ հասնելով 87 հազար 422-­ի:

Մինչ այժմ թեստավորվել է 601 հազար 324 անձ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am