1000х90.jpg (78 KB)

Իրանի իշխանությունները նախատեսում են դպրոցները բացել մայիսի 16-ից

Armenpress 14:39, 11 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին հայտնել է, որ իշխանությունները պատրաստվում են դպրոցները բացել մայիսի 16-ից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք որոշում ենք կայացրել դպրոցները մայիսի 16-ից բացելու մասին: Ամեն դեպքում աշակերտների այցելությունը պարտադիր չի լինելու»,- նշել է նա:

Իրանում փետրվարի 19-ից սկսած, երբ իշխանություններն առաջին անգամ հայտնեցին կորոնավիրուսի առկայության մասին, գրանցվել է ավելի քան 107 հազար վարակվածության դեպք, որից 6 հազար 640-ը՝ մահացու:

Առաջին իսկ սահմանափակող միջոցառումներից է եղել դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների փակումը: Նշվում է, որ այս ընթացքում դպրոցակաների համար այս կամ այն առարկաների հետ կապված հեռուստատեսությամբ հեռարձակվել են հաղորդումներ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am