1000х90.jpg (78 KB)

Իրանում երկրաշարժի հետևանքով երկու մարդ է զոհվել 

Armenpress 11:40, 8 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի մայրաքաղաքից ոչ հեռու գրանցված երկրաժաշարժի հետևանքով զոհվել է 2, տուժել՝ 23 մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ինչպես նշել են Իրանի սեյսմոլոգները, 5.1 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները գրանցվել են Թեհրանի և Մազանդարանի միջև լույս ուրբաթ գիշերը: Ցնցումների օջախը գտնվել է 7 կմ խորությամբ: Սկզբում նշվում էր մեկ զոհվածի մասին:

Իրանական «Fars» գործակալության տվյալներով, մահացած մյուս տղամարդը փախուստի ժամանակ գլխի վնասվածք է ստացել, և սիրտը կանգ է առել: Փախչելու ընթացքում 23 մարդ տուժել է, վնասվածքները լուրջ չեն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am