1000х90.jpg (78 KB)

Իրանի 132 քաղաքում կրոնական կառույցները բացվել են

Armenpress 12:58, 6 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում Նվիրաբերությունների և բարեգործությունների գծով կազմակերպությունը հայտարարել է, որ կրոնական կառույցները կրկին բացվում են 132 քաղաքում, քանի որ պաշտոնյաները մեղմացնում են սահմանափակումները՝ կապված կորոնավիրուսի տարածման հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: Նշվում է, որ սահմանափակումների մեղմացում կատարվում է այն քաղաքներում, որտեղ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բարելավվել է: Իրանում կրոնական կառույցները փակվել են երկու ամիս առաջ, երբ բռնկվեց վարակը:

Նշվում է, որ թեպետ կրոնական կառույցները բացվում են, ամեն դեպքում սահմանվել են որոշ կանոններ այցելուների համար: Անհրաժեշտ է պահպանել սոցիալական հեռավորություն, ինչպես նաև իրենց հետ պետք է բերեն աղոթքի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պարագաները:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am