Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1 223-ով

Armenpress 14:55, 4 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի մայիսի 4-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1 223-ով՝ ընդհանուրը կազմելով 98 հազար 647: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մահացածների թիվն ավելացել է 74-ով: Վարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 277 մարդ:

Իրանում ծանր վիճակում է գտնվում 2 հազար 676 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 975-ով՝ ընդհանուրը կազմելով 79 հազար 397: Մինչ այժմ թեստավորվել է 508 հազար 288 անձ:

Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 210-ից ավելի երկրում և տարածքում: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է համավարակ (պանդեմիա)։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am