Վրաստանի որոշ քաղաքների ելումուտի բոլոր սահմանափակումները կհանվեն

Armenpress 12:57, 4 Մայիս, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Բաթում և Քութայիս քաղաքների ելումուտի հետ կապված բոլոր սահմանափակումները մայիսի 5-ից հանվում են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Գռուզիա օնլայն»-ը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:

«Վաղվանից Բաթում և Քութայիս քաղաքներում տեղաշարժման հետ կապված բոլոր սահմանափակումները հանվում են: Թբիլիսի և Ռուսթավ քաղաքների հետ կապված որոշ սահմանափակումներ դեռ կմնան ուժի մեջ: Դա ուղիղ կապ ունի հարևան շրջաններում համաճարակային իրավիճակի հետ»,- ասել է Գախարիան: Նա հույս է հայտնել, որ այդ երկու քաղաքները ևս բացելու հետ կապված որոշումներ կլինեն շաբաթվա վերջում:

Վրաստանի վարչապետը նաև տեղեկացրել է, որ շինարարության ոլորտի ընկերություններին մայիսի 5-ից թույլատրվում է վերկսել իրենց աշխատանքը: Նա նշել է, որ բացվող ընկերություններում ամեն օր իրականացվելու է անվտանգության կանոնների պահպանման վերահսկողություն:  

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 593 է, մահացածներինը՝ 9:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am