Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1073-ով

Armenpress 14:15, 29 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում կորոնավիրուսի ապրիլի 29-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1 073-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 93 հազար 657: Նշված ժամանակահատվածում մահացածների թիվն ավելացել է 80-ով: Վարակի բռնկումից ի վեր երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 հազար 957 մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Իրանում Հայաստանի դեսպանությունը «Ֆեյսբուք» սոցիալայան ցանցի իր էջում նշել է, որ ծանր վիճակում է 2 հազար 965 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1 352-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 73 հազար 791:Մինչ այժմ թեստավորվել է 453 հազար 386 անձ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am