Ուկրաինայի հայերի միությունը գործարկել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առցանց ցուցահանդես

Armenpress 19:39, 26 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միության հատուկ պորտալում գործարկվել է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված առցանց ցուցահանդես։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը, ցուցահանդեսում ներկայացվում են արխիվային լուսանկարներ, փաստաթղթեր և պատմական վերլուծություններ։

Պատմաբան Վահե Պետրոսյանի կարծիքով՝ պորտալը ցայտուն և հասանելի կերպով ներկայացնում է Օսմանյան Թուրքիայի գործած Հայոց ցեղասպանության ամբողջական պատկերը. «Ցացահանդեսի հիմնական նպատակը փաստերը ներկայացնելն է։ Վիրուալ ցուցադրությունը պատկերում է ցեղասպանության սարսափները և դրա հետևանքները»։

Գիտնականը նշել է, թե շատ կարևոր է թույլ չտալ, որ նման ողբերգություն երբևէ և ինչ-որ տեղ կրկնվի։ Իսկ այդ բանը թույլ չտալու համար անհրաժեշտ է աղետի ծավալների ներկայացումը և դրա դատապարտում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայով մեկ անցկացվել են Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ, տեղադրված են տեղեկատվական պաստառներ։ Ռուսաստանի հայերի միության «Շնորհակալություն բարգավաճելու շանս տալու համար։ Հայեր» սոցիական տեսահոլովակը հեռարձակել են կենտրոնական և տարածաշրջանային ալիքները։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am