ՀՀ դեսպանը և Հայոց թեմի առաջնորդը Մոսկվայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Armenpress 21:30, 24 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ֆեսյբուք»-ում Ռուսաստանում Հայաստանի դեսպանության էջից, արարողությանը մասնակցել են նաև դեսպանության դեսպանորդ Բորիս Սահակյանն ու դիվանագիտական ներկայացուցչությանը կից ռազմական կցորդ Արմեն Լալայանը։

Ապրիլի 24-ի առավոտյան Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվել է Սուրբ Պատարագ, որի ավարտին կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am