Իսրայելի կառավարությունում պահանջում են բացել վարսավիրանոցներն ու ծաղկի խանութները

Armenpress 14:23, 23 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի կառավարության անդամները քննարկել են կարանտինի հետ կապված սահմանափակումները հանելու հարցը, և ծավալվել է թեժ քննարկում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում»-ը:

Ըստ լրատվամիջոցների՝ բանավեճը ծավալվել է այն բանից հետո, երբ որոշ նախարարներ նկատել են, որ Առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Մոշե Բար Սիման Թովը, առանց այլ պաշտոնյաների հետ խորհրդակցելու, նախագծում ավելացրել է կետ, որով արգելվում է վերսկսել ավելի քան 15 խանութ ունեցող առևտրի կենտրոնների աշխատանքը:  

Ֆինանսների նախարար Մոշե Կալոն քննադատել է այդ քայլը և պահանջել է անհապաղ թույլ տալ բացել այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են արտարժույթի փոխանակման կետերը, վարսավիրանոցները, քանի որ դրանք վճռորոշ նշանակություն ունեն տնտեսության համար: Ֆինանսների նախարարը նաև պահանջել է թույլ տալ ծաղիկների խանութների բացումը:

Նշվում է, որ ավելի քան 300 առևտրային ցանց և առանձին խանութներ ակնկալում են կառավարությունից որոշ պահանջների իրականացում՝ կապված ճգաժամի հետ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am