Սևակ Խանաղյանը ներկայացրել է նոր՝ «Жди меня там» երգի տեսահոլովակը

Armenpress 19:02, 17 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սևակ Խանաղյանը երկրպագուներին է ներկայացրել «Жди меня там» ստեղծագործության հիման վրա նկարահանված տեսահոլավակը, որը հասանելի է երգչի՝ «YouTube»-ի պաշտոնական էջում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտության և խոսքերի հեղինակը Սևակ Խանաղյանն է, գործիքավորումն իրականացրել է Արման Փահլեվանյանը, իսկ տեսահոլովակի ռեժիսորն Արա Ղազարյանն է:

Հեղինակ-կատարող Սևակ Խանաղյանը ծնվել է 1987 թվականին Հայաստանում` Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Երաժշտության նկատմամբ հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ լսել է հոր ակորդեոնով կատարումները: Ավարտել է տեղի երաժշտական դպրոցը: Դպրոցական տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա: Սովորել է Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի, Մոսկվայի պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժիններում: Մասնակցել է «Գլխավոր բեմ», «Ձայն», «X ֆակտոր», «Եվրատեսիլ-2018» հեղինակավոր մրցույթներին:

Անժելա Համբարձումյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am