Անհնար կլիներ ՕԽ-ն 2021 թվականի ամռանից ավելի ուշ անցկացնելը. Թոմաս Բախ  

Armenpress 14:07, 13 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:             Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը պարզաբանել է, թե ինչու են Տոկիոյի Օլիմպիական խաղերն անցկացվելու ճիշտ մեկ տարի հետո:

«Ճապոնացի մեր գործընկերները և երկրի կառավարությունը մեզ հասկանալ տվեցին, որ Օլիմպիական խաղերը 2021 թվականի ամռանից ավելի ուշ կազմակերպելու ընդունակ չեն լինի: Անհնար կլիներ ՕԽ-ն 2021 թվականի ամռանից ավելի ուշ անցկացնելը: Այժմ այռաջնահերթ է ապահովել օլիմպիական ավանի ժամանակին շահագործման հանձնումը, քանի որ այս խնդիրն ընկած է խաղերի անցկացման հիմքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Բախը:

Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿ­ի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: 

 Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am