1000х90.jpg (78 KB)

Առողջապահության նախարարությունը կառավարությանն առաջարկելու է երկարաձգել արտակարգ դրությունը

Armenpress 16:48, 10 Ապրիլ, 2020

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը կառավարությանը կառաջարկի երկարաձգել  արտակարգ դրությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն:

«Մեր առաջարկը կառավարությանը լինելու է երկարաձգել արտակարգ դրությունը: Իհարկե, որոշումը կընդունվի՝ հաշվի առնելով շատ հանգամանքներ, սակայն մեր գործողությունների շարունակականությունն ապահովելու համար, կարծում եմ, արտակարգ դրության ռեժիմը կարևոր է»,-ասաց Թոորոսյանը:

Հայաստանում ապրիլի 10-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 937 է։ Ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 11-ով և գումարային բուժվածների թիվը դարձել է 149: Այս պահին առկա է մահվան 12 դեպք։

 ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։ Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում արգելված են տնտեսական գործունեության մի շարք տեսակներ:

Աննա Գրիգորյան

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am